Ստեփան Սաֆարյան. Հայաստանը պետք է խուսափի Սաֆարովի գործի հետ կապված ցանկացած արկածախնդրությունից![]() 13 սեպտեմբերի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է խուսափի ցանկացած արկածախնդրությունից Սաֆարովի գործի հետ կապված, մասնավորապես, Ադրբեջանի հանդեպ դիվերսիոն գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը տարածաշրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, ադրբեջանա-թուրքական տանդեմը հենց դրան է սպասում Երևանից՝ իրավիճակի սրման մեղքը Հայաստանի վրա բարդելու համար: Սաֆարյանը նշել է, որ ադրբեջանցիների տարածած իբր թե ԱՍԱԼԱ-ի նամակը կամ ադրբեջանցի դիվանագետների հասցեին իբր հնչող գոյություն չունեցող սպառնալիքները նույնպես նպատակ ունեն փոխելու միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Սաֆարյանը չի կարծում, թե ԱԺ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչն առաջարկում է «Ժառանգությունը», կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում, նոր պատերազմի առիթ տալ կամ միջազգայիօն հանրության կողմից Հայաստանի դատապարտման պատճառ հանդիսանալ: Ըստ նրա, ԼՂՀ անկախության ճանաչման դեպքում միջազգային հանրությունը կարող է քննադատել Հայաստանին, սակայն, դա դատապարտում չի լինի, ինչն անպայման կհաջորդի եթե Սաֆարովի գործին ի պատասխան ձեռնարկվեն արկածախնդրային ռազմական կամ դիվերսիոն գործողություններ: Սաֆարյանը նաև հավելել է, որ եթե հայկական կողմը ոչինչ չանի, այլ կրկին հանգիստ քննարկի Մադրիդյան սկզբունքները, «պատերազմի հավանականությունը, հավատացեք, ավելի մեծ կլինի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |