ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն հանդիպել է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: «Ես գտնում եմ, որ ԱՊՀ-ն կատարել է իր դերը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԱՊՀ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման, ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համագործակցության եւ ՀՕՊ-ի համատեղ համակարգի վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերը նաեւ քննարկել են Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում միջոցառումների ծրագիրը: Որպես Հաղթանակի 60-ամյակի տոնակատարության հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում տոնակատարությունների ծրագիրը եւ մասնավորապես ընդգծել է, որ մայիսի 9-ին Իսակովի պողոտայում կբացվի ծովակալ Իսակովի արձանը, իսկ մոտակա երեք տարիներին հուշարձաններ կկանգնեցվեն նաեւ մարշալներ Բաբաջանյանին եւ Խուդյակովին:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---