Լույս է տեսել Վարդուհի Խաչատրյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի «Ավե Մարիա» ձայնասկավառակը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Օրերս լույս է տեսել շվեյցարաբնակ երգչուհի Վարդուհի Խաչատրյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի «Ավե Մարիա» ձայնասկավառակը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին դաշնակահարի մենեջմենթից, այս տարի հուլիսին Վարդուհի Խաչատրյանը հատուկ Երևան էր ժամանել, ձայնագրություններն իրականացնելու համար: «ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական ասոցիացիայի կողմից վերջերս թողարկված ձայնասկավառակը AVE MARIA 2012 նախագծի ամփոփիչ փուլն է, որտեղ բացի հանրահայտ «Ավե Մարիաներից», որոնք հեղինակել են Շուբերտը, Բախ-Գունոն և այլ հռչակավոր կոմպոզիտորներ, նաև տեղ է գտել հայ կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանի համանուն ստեղծագործությունը`գրված բանաստեղծ Սոկրատ Խանյանի համանուն բանաստեղծության հիման վրա: Աշխարհի տարբեր երկրներից ստանալով բազմաբնույթ ստեղծագործություններ, երաժիշտները կանգ են առել հենց Ա.Կարապեյանի ստեղծագործության վրա: «Կարծում ենք, որ Արմենուհի Կարապետյանն իր ստեղծագործության մեջ կարողացավ առավել հմուտ և նրբորեն ներկայացնել պարտադիր մրցութային բանաստեղծության իմաստն ու կերպարը: Մենք շատ ուրախ և հպարտ ենք, որ «Ավե Մարիա» նախագիծը հնարավորություն տվեց նաև հայ կոմպոզիտորներին դիմելու այս երգաձևին, և այժմ, մեր համատեղ ձայնասկավառակում ընդգրկված հանրահայտ կոմպոզիտորների «Ավե Մարիաների» շարքում է նաև հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը»- ասում է Վարդուհի Խաչատրյանը: Ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 29-ին` Ժնևի Auditoire de Calvin սրահում` Վարդուհի Խաչատրյանի և Հայկ Մելիքյանի կատարմամբ, այնուհետև երաժիշտների գարնանային համերգաշրջանում հնչել է եվրոպական մի շարք երկրներում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |