Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել է, որ չի ներկայանա նիստերի դահլիճ

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել է, որ չի ներկայանա նիստերի դահլիճ

PanARMENIAN.Net - Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը քիչ առաջ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, որ չի ներկայանա նիստերի դահլիճ: Բանն այն է, որ ըստ փաստաբանի՝ մինչ դատարանը գնացել է խորհրդակցության , ինքը տեսել է թե ինչպես են մի քանի քաղաքացիական հագուստով անձինք առանց ստուգման մտել են նիստերի դահլիճ: Տիգրան Եգորյանը պահանջում է պարզել այդ անձանց ինքնությունը, այլապես ինքը չի մասնակցի նիստին:

Նշենք որ այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննությունը: Այս պահին դատարանը հեռացել խորհրդակցության:

Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով դատաքննությունը մեկնարկել է այսօր: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---