Ս. Սաֆարյան. Քոչարյանի ու Սարգսյանի թիմերի միջև որոշակի մակարդակում միջնորդավորված պատերազմ է ընթանում13 սեպտեմբերի 2012 - 16:50 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեկնաբանել է ԲՀԿ հնարավոր մասնակցությունը նախագահական ընտրություններին: «Կարծում եմ, ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել իր մասնակցության ձևի մասին»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Սաֆարյանի, դրա պատճառներից մեկը այն բարդ իրավիճակն է, որում հայտնվել է «Բարգավաճ Հայաստանը» երկրորդ և երրորդ նախագահների շահերի իրավիճակային տարբերությունների պատճառով: Հետևաբար, շատ բարդ է մանևրել այն դաշտում, որտեղ մենք վերջին օրերին տեսնում ենք համաձայնեցված կամ չհամաձայնեցված լարվածության աճ»: Սաֆարյանը հավելել է նաև, որ չի կարող վստահաբար ասել, արդյոք այդ լարվածությունը համաձայնեցված է, թե բեմականացված: «Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը Nouvelles d'Arménie-ին, և դրան հաջորդած Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը թույլ է տալիս ասել, որ երկու թիմերի միջև որոշակի մակարդակում միջնորդավորված պատերազմ է ընթանում: Թե ինչպես այն կհանգուցալուծվի, դժվար է ասել: Սակայն, միանշանակ, այս առճակատման դաշտում ԲՀԿ համար իրավիճակն ավելի բարդ է»,-հավելել է նա: Սաֆարյանը նշել է, որ մի կողմից ԲՀԿ-ն արդեն նախապես հայտարարել է, որ 2013թ. ընտրություններում նպատակն է կառավարության ու վարչապետի իշխանափոխությունը, ինչին կարելի է հասնել ընտրություններում սեփական թեկնածուի մասնակցությամբ, իշխանությունների կողմից իրավիճակի բարդացման դեպքում մտնելով սակարկությունների դաշտ: «Սակայն, մյուս կողմից այդ քայլը վտանգավոր է ԲՀԿ համար՝ հաշվի առնելով ուժերի դասավորությունը»,-նշել է նա: Սաֆարյանը նշել է նաև, որ ԲՀԿ հնարավոր թեկնածուներից է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը փաստորեն կառավարելի է իշխանությունների կողմից, «ոչ թե ուղղակի իմաստով, այլ «Սիվիլիթասի» դեմ քրեական գործի իմաստով: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |