«Իմ Հայաստան». Սկսվում է Դուդուկի համահայկական փառատոնը13 սեպտեմբերի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում անցկացվող Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, Դուդուկի փառատոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Դաբաղյանը նշեց, որ տարբեր երկրներից ժամանած հայ դուդուկահարները ելույթներ կունենան Գյումրիում, Գավառում, սեպտեմբերի 17-ին Երևանում Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնում պլանավորված համերգը նվիրված կլինի մեծանուն դուդուկահար Վաչե Հովսեփյանին: Արդեն իսկ ժամանել են 5 երկրից 10 դուդուկահարներ: Փառատոնին մասնակցելու են նաև տարբեր տարիքային խմբերի կատարողներ Հայաստանից: Դաբաղյանի խոսքով՝ «Այս փառատոնը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ հայկական ծիրանափողի պարագայում պիտի հիշենք անցյալը, ապրենք ներկայով՝ ապագայում հաջողություններ գրանցելու համար»: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, երաժշտասերները կունկնդրեն դուդուկը՝ նոր երաժշտական լուծումներով և այլ գործիքների համադրությամբ: Փառատոնի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում ապրող, ստեղծագործող և մեծ ճանաչում վայելող հայ դուդուկահարները Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մարզպետ․ Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել «Հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա Նախարար․ 13 տարեկանն ենք համարելու երիտասարդության շեմ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծ է մշակվել Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է «Վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,–ասել է նա ԱՆ․ Աղետի գոտում խմելու ջրի մեջ ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել Հեղեղումից մինչ օրս խմելու ջրից 280 նմուշառում է կատարել |