European Voice. Բաքուն միջազգային հանրության աչքում հիստերիկ է ու կասկածելի, Բուդապեշտը՝ ագահ ու ստախոս![]() 13 սեպտեմբերի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հունգարիան ու Ադրբեջանը պետք է մի շարք լուրջ հարցերի պատասխանեն, կապված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման հետ: Սակայն ամենատհաճ հետևանքները կզգան Բրյուսելն ու Վաշինգտոնը, գրում է European Voice-ը՝ հակիրճ պատմելով ղարաբաղյան պատերազմի մասին և նշելով, որ հայերը լրջորեն տուժել են պատերազմի ժամանակ ադրբեջանցիների դաժանությունից: «Նույնիսկ եթե երկու երկրներն այժմ էլ գտնվեին պատերազմական իրավիճակում, Սաֆարովի հանցանքը՝ անզեն, քնած մարդու սառնարյուն սպանությունը, միևնույն է ոճրագործություն կհամարվեր: Հունգարիան այդպես էլ չկարողացավ բացատրել Սաֆարովի արտահանձնման պատճառները: Եվ այդ ֆոնի վրա այն հայտարարությունները, թե Բուդապեշտը Սաֆարովին արտահանձնեց Բաքվին վերջինիս խոստացած 3 մլրդ եվրոյի դիմաց, արժանի են ուշադրության… Իսկ Սաֆարովին հերոսացնելու պատճառով Ադրբեջանը համաշխարհային հանրության կողմից ընկլավում է որպես հիստերիկ ու կասկածելի: Եվ դա ոչ մի կերպ չես անվանի ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ: Իսկ Հունգարիան լավագույն դեպքում չափից դուրս դյուրահավատ է երևում, իսկ վատագույն դեպքում՝ ագահ ու ստախոս: Սակայն երկու երկրները գտնում են, որ կարող են խուսափել պատասխանատվությունից: Սաֆարովի դեպքը ծանր հարված էր ԵՄ ու ՆԱՏՕ-ի բարոյական հեղինակությանը 2004թ. ի վեր: Մինչ այդ անդամակցությունն Արևմտյան ակումբին հպարտության առարկա էր նրա անդամների համար և հիմնական գերակայություն էր չանդամակցողների համար: Նրանք ձգտում էին (անկեղծորեն կամ ոչ այնքան) պահպանել օրենքները, կարևորում էին միջազգային հանրության կարծիքը: Նախկինում Ադրբեջանը ականջալուր էր ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների կարծիքին, այժմ՝ ոչ, քանի որ կորցրել է այդ կազմակերպություններին անդամակցելու բոլոր իրական շանսերը: Նավթադոլարներով լեցուն Ադրբեջանն այժմ շահագործում է իր աշխարհաքաղաքական դիրքը, լրտեսելու համար Իրանին, իսկ գուցե նաև ռմբակոծելու: Հունգարիան չունի նման ֆինանսական հնարավորություններ, նրա բյուջեում անցքեր են գոյացել: Սակայն, նա մարտահրավեր է նետում Բրյուսելին ու Վաշինգտոնին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը որոշումներ է կայացնում (ոչ միշտ հաջող) ու սպասում, թե երբ աշխարհը կընտելանա: Եվրոպական երկրների վարքի պայմանները անխախտ էին թվում 1990-ականների կեսից: Այժմ դրանք արագ տեմպերով «մաշվում են»,-գրում է European Voise-ը: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |