«Հայաստանի փոքրիկ երգիչները» քաղաքապետին խոստանում են միշտ բարձր պահել քաղաքի պատիվը![]() 13 սեպտեմբերի 2012 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայ գրատպության 500 - ամյակին, ինչպես նաև հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ողջունելով և շնորհավորելով պատանիներին ու երգչախմբի ղեկավարին` հաջող ելույթների և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար, քաղապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ փոքրիկ երգիչները Տարոն Մարգարյանի հետ կիսել են շրջագայության տպավորություններով ու վստահեցրել, որ աշխարհի բոլոր բեմերում կփորձեն միշտ բարձր պահել Հայաստանի և Երևանի պատիվը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |