Եվրախորհրդարանում քննարկվող Սաֆարովի արտահանձնման ու ներման մասին բանաձևի տեքստը![]() 13 սեպտեմբերի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը քննարկում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանում նրան ներում շնորհելու մասին բանաձևը: Բանաձևում մասնավորապես ասվում է. «Որպես հիմք ընդունելով նախորդ բանաձևն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, ԵՄ կառույցների հայտարարությունները Սաֆարովի գործով, սեպտեմբերի 3-ին հրապարակված Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունն այն մասին, թե Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորությունների շրջանակում և արտահանձնման միջազգային օրենքներից ելնելով, Դատապարտված անձնաց փոխանցման մասին կոնվենցիայից, Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակը Հունգարիայի արդարադատության նախարարին՝ Եվրախորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովի նման շուտափույթ ներումը կասկածի տակ է դնում արտահանձնման իրական պատճառները, որոնք հակասում են Վիլայաթ Զահիրովի օգոստոսի 15-ի նամակին: Որպես հետևանք 2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանը կասեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ, իսկ հայ սպայի մարդասպանի ներումը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում: Հաշվի առնելով այս ամենը Եվրախորհրդարանը՝ Ափսոսանք է հայտնում, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին որպես հերոսի, շնորհեցին նրան մայորի կոչում, վճարեցին 8 տարվա աշխատավարձը: Կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել հաշտեցման գործընթացը: Հիշեցնում է, որ Ասոցացման մասին համաձայնագիրը, որի ստորագրման մասին այժմ բանակցություններ են ընթանում, դրույթներ ունի մարդու իրավունքների պաշտպանության մասին,որոնք պետք է պահպանվեն: Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին բոլոր ջանքերը գործադրել կատարելագործելու համար դատական համակարգը, մասնավորապես, հետապնդման, դատապարտման ու բողոքարկման դատական գործընթացները: Կոչ է անում Ադրբեջանին ենթարկվել այդ երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումներին: Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին սույն բանաձևը փոխանցել Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին, Ադրբեջանի և ԵՄ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին»: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |