Վախճանվել է Հայկական երկաթուղու նախկին գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը![]() 13 սեպտեմբերի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խորը վշտով տեղեկացնում է, որ այսօր՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո 61 տարեկանում վախճանվել է «Հայկական երկաթուղի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Արարատ Վարդանի Խրիմյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 21-ին Ախալքալակում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ: 1979-1990 թթ. աշխատել է տրանսպորտի նախարարության համակարգում որպես մեխանիկ, գլխավոր մեխանիկ, գլխավոր ինժեներ: 1991-1994 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարում: 1991-1996 թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի Էրեբունի շրջանի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը: 1995-1999 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր: 2000-2004 թթ. զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի – Երևանի երկաթուղու հարցերով դեպարտամենտի պետի պաշտոնը: Արարատ Խրիմյանը ղեկավարում էր «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն 2004-2008 թթ: 2008-2012 թթ.՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահի խորհրդատու: Արարատ Խրիմյանը պարգևատրված է մեդալներով ՀՀ պետական սահմանների պաշտպանության համար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով, Պատվավոր երկաթուղային նշանով: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անձնակազմն ու ղեկավարությունը խորապես ցավակցում են Արարատ Խրիմյանի ընտանիքին և հարազատներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |