Համշենահայ ռեժիսորի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը կցուցադրվի Բաթումի կինոփառատոնում (վիդեո)

Համշենահայ ռեժիսորի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը կցուցադրվի Բաթումի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը ցուցադրվելու է Բաթումի 7-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում: Այդ մասին նշված է փառատոնի պաշտոնական կայքում: Կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 16-23-ը:

Հիշեցնենք, որ Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմն այս տարի մասանկցել է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնին և արժանացել էկումենիկ ժյուրիի մրցանակին:

Ֆիլմի հերոսը` Սումրուն, իր մագիստրոսական թեզն է պաշտպանում անատոլիական եղերերգերի և դրանց պատմության ժողովածու կազմելու մասին և մի քանի ամսով ուղևորվում է երկրի հարավ-արևմտյան հատված: Դիարբեքիրում գտնվելու ժամանակ ընթացող «անանուն պատերազմի» մեջ նա բախվում է սեփական անցյալի մղձավանջին:

Ռեժիսորի ներկայացմամբ ֆիլմում խոսվում է քրդերի մասին, սակայն այստեղ Թուրքիայի հարյուրամյակի խնդիրներն են պատկերված:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---