«Ալ-Քաիդայի» պատանդը օգնության խնդրանքով դիմել են Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին

«Ալ-Քաիդայի» պատանդը օգնության խնդրանքով դիմել են Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին

PanARMENIAN.Net - «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը ինտերնետում տեսագրություն է տարածել, որում ամերիկացի պատանդը դիմում է Իսրայելի ղեկավարությանը, հաղորդում է ABC News-ը:

Տեսնայութում պատանդը վարչապետին է դիմում հետևյալ խոսքերով. «Ցավոք, նախագահ Օբաման և ԱՄՆ կառավարությունը ցույց տվեցին, որ ինձ համար ժամանակ չունեն: Այդ պատճառով ես` որպես հրեա, դիմում եմ Ձեզ` խնդրելով, որ միջամտեք ինձ համար»:

Ուայնսթայնն աշխատել է ԱՄՆ կառավարության համար և Պակիստանի մասնավոր ընկերություններում և 2011-ին Լահոր քաղաքում առևանգվել գրոհայինների կողմից:

Ամերիկայի քաղաքացի Ուորրեն Ուայնսթայնին պատանդ վերցնելով, մարդիկ պահանջում են բանտերից ազատել իրենց կողմնակիցներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---