Քլինթոնը գարշելի է կոչել «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որն արաբական աշխարհում բողոքի ակցիաների պատճառ է դարձել![]() 13 սեպտեմբերի 2012 - 20:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը գարշելի է կոչել «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որն արաբական աշխարհում բողոքի ակցիաների պատճառ է դարձել, սակայն ընդգծել է, որ որևէ ֆիլմ չի կարող բռնության համար արդարացում հանդիսանալ: Սեպտեմբերի 11-ին լիբիական Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են դարձել Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք պաշտոնյա: Համանման ակցիա էր տեղի ունեցել նաև Կահիրեում, որտեղ ցուցարարները անկարգություն են կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ և այրել ԱՄՆ դրոշը: Արաբական տարբեր երկրներում անկարգությունների պատճառ է հանդիսացել «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որով վիրավորանք է հասցվում մահմեդականների կրոնական զգացմունքներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |