ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 4 մարտի 2005 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ելույթ է ունեցել հօգուտ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հայտարարության այն մասին, որ «Հայոց ցեղասպանությունը դարձել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Համագումարի ղեկավարությունը լայնածավալ արշավ է կազմակերպել` կոչ անելով ԱՄՆ պաշտոնական անձանց հետեւել Ջոն Էվանսի օրինակին, որը ձեւակերպեց 1915-ի ողբերգությունը որպես «Հայոց ցեղասպանություն»: Արշավի շրջանակներում ԱՀՀ-ն շտապ հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ Սենատ` հօգուտ Էվանսի հայտարարության: Աղբյուրը նշում է, որ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն վարելու գործում Թուրքիան հիմնվում է իր դաշնակիցների վրա Ջորջ Բուշի վարչակազմում, Կոնգրեսում եւ ամերիկյան ԶԼՄ-ներում: ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Պալոնեն, նշել է, որ «Էվանսի հայտարարությունը չի հակասում ԱՄՆ պաշտոնական քաղաքականությանը, ավելի շուտ հստակեցնում է ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված Ջորջ Բուշի ամենամյա ուղերձը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |