Նավթի գներն աճել են տնտեսության նոր միջոցների խթանման մասին ԴՊՀ որոշման ֆոնին![]() 14 սեպտեմբերի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների արդյունքում ցուցադրել են աճ տնտեսության խթանման նոր ծրագրի գործարկման մասին ԱՄՆ ԴՊՀ որոշման ֆոնին: WTI (Light Sweet Crude Oil) նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին բարձրացել է 1,30 դոլարով` մինչև մեկ բարելի համար 98,31 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.94 դոլարով` հասնելով մեկ բարելի համար 116.90 դոլարի: ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին որոշում է ընդունել սկսել ամսական 40 մլրդ դոլարով հիփոթեքային արժեթղթերի գնումը` տնտեսական աճը խթանելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |