ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ 4 մարտի 2005 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի կարող շարունակել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականությունը, հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի Քրիստոնյա-ժողովրդավարական միության եւ Քրիստոնյա-սոցիալիստական միության խմբակցության ղեկավար Վոլֆգանգ Բոսբախը «Ինչպե՞ս կընթանան բանակցությունները Թուրքիայի հետ» թեմայով Թուրք ժողովրդավարների միության կողմից Քյոլնում կազմակերպված միջոցառման ժամանակ: Գերմանական ընդդիմության առաջնորդի նման հայտարարությունը առաջացրել է Թուրքիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջունեյդ Զափսուի դժգոհությունը: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է քննարկել այդ հարցերը, սակայն, Հայաստանի ներկայացուցիչների, այլ ոչ թե հայկական սփյուռքի հետ: Խորհրդականը նշել է նաեւ, որ բանը միայն այդ հարցը չէ, կան նաեւ այլ խնդիրներ` փորձելով այդպիսով շեղել ներակների ուշադրությունը Հայոց ցեղասպանության թեմայից: Ի պատասխան այդ հայտարարության, Վոլֆգանգ Բոսբախը տարակուսած նշել է. «Ուրիշ ի՞նչ հարցեր կարող են առաջանալ Թուրքիայի մոտ հայերի հանդեպ ցեղասպանության հարցից բացի»: «Ուրիշ ինչի՞ մասին դուք կարող եք խոսել հայերի վերաբերյալ, եթե ոչ ցեղասպանության հարցի: Ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչ փաստարկներ դուք կարող եք դնել բանակցությունների սեղանին Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ: Միթե՞ դուք կարծում եք, որ Գերմանիան կարող էր Եվրամիության անդամ եւ աշխարհի առաջատար պետություններից մեկը դառնալ, չճանաչելով հոլոքոսթը եւ ժխտելով սեփական պատմության ակնհայտ փաստերը: Այդ դեպքում աշխարհում ոչ ոք չէր ցանկանա հարաբերություններ հաստատել մեր հետ: Եթե Գերմանիան ճանաչում է իր պատմությունը, ապա ինչու Թուրքիան չի կարող դա անել»,-հայտարարել է Վոլֆգանգ Բոսբախը: Նա ընդգծել է, որ եթե Անկարան ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, նա պետք է փոխի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Վոլֆգանգ Բոսբախի խոսքերից հետո, Թուրքիայի վարչապետի խորհրդականը նպատակահարմար է գտել դադարեցնել Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը, հայտարարելով.«Եթե մեր նախնիները այդպիսին լինեին, ապա Արեւելյան Եվրոպայում ոչ մի քրիստոնյա չէր մնա»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |