Ազատ ոճի ըմբիշ Կորյուն Սահրադյանը դարձել է Կիևի բաց առաջնության հաղթող![]() 14 սեպտեմբերի 2012 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Կիևում կայացել է 18-22 տարեկան մարզիկների ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությունը: Ուկրաինայի հայերի միության մարզադպրոցի սաները լավ են հանդես եկել` զբաղեցնելով մրցանակային տեղեր: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, մրցումներում 55կգ քաշային կարգում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Կորյուն Սահրադյանը, իսկ Արևշատ Սիանոսյանը` 3-րդ հորիզոնականը: Ուկրաինայի հայերի միության մարզադպրոցում հունա-հռոմեական ըմբշամարտի պարապմունքներն անցկացնում է միջազգային կարգի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Խորհրդային Միության, Եվրոպայի, միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն, Հայաստանի երիտասարդ հավաքականի նախկին մարզիչ Մանվել Սահրադյանը: Սեպտեմբերի 29-30 Սպորտի մայրաքաղաքային պալատում կկայանա Ուկրաինայի հայերի միության Գավաթի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար: Մրցաշաին մասնակցելու հրավեր են ստացել 33 երկրների մարզիկներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |