ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԵՎ ԲԵՌԼԻՆՈՒՄ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ» ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ ԲՈՒՆԴԵՍՏԱԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՄ 4 մարտի 2005 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ինչպես Անկարայում, այնպես էլ Բեռլինում ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ, կանխելու համար հետեւյալ բանաձեի նախագծի ընդունումը` «1915 թվականի ապրիլի 24-ի ջարդի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակի օր. Գերմանիան պետք է նպաստի հայերի եւ թուրքերի հաշտեցմանը»: Այդ մասին նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը: Նրա խոսքերով, տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումների ընդունումը չի նպաստել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրների հաղթահարմանը: Հիշեցնելով, որ այս նախաձեռնության հեղինակները գերմանական ընդդիմադիր կուսակցություններն են, Ն.Թանը նշել է, որ պաշտոնական Անկարան հավատում է, թե Գերմանիայի կառավարական կոալիցիան չի աջակցի բանաձեւի նախագծին: «Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ ուշադրություն կդարձնեն եւ ճիշտ գնահատական կտան խնդրին` կանխելով թուրք-գերմանական հոյակապ երկկողմ հարաբերությունների փլուզումը»,-նշել է Ն.Թանը: Հիշեցնենք, որ օրերս Քրիստոնյա-ժողովրդավարական միության ղեկավար Անժելա Մերկելը գերմանական խորհրդարան է ներկայացրել վերոհիշյալ բանաձեւի նախագիծը, որի քննարկումը Բունդեստագի օրակարգում է ապրիլ ամսին: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |