Հայաստանում դեռևս ցածր է անկանխիկ վճարումների ցուցանիշը14 սեպտեմբերի 2012 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանի առևտրային բանկերը թողարկել են շուրջ 1,133 մլն հատ պլաստիկ քարտ, ինչը 155 հազարով ավելի է, քան 2012թ. սկզբում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ըստ նրա, առաջին կիսամյակում 31 տոկոսով ավելացել է քարտերի միջոցով կատարվող գործարքների թիվը, իսկ գործարքների ծավալն ապահովել է 26 տոկոս աճ: Չնայած, որ 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգում արձանագրվել է կանխիկ փոխանցումների 85 տոկոս աճ, և անկանխիկ փոխանցումների 15 տոկոս աճ, այնուամենայնիվ, Հայաստանի բանկերի միությունը մտադիր է «փոխել այդ համամասնությունն անկանխիկ գործարքների օգտին»: Միաժամանակ Աշոտ Հովսեփյանը նշել է, որ բնակչության շրջանում աճել են պլաստիկ քարտերով իրականացվող գործարքներն ինտերնետում: «Թվային արտահայտմամբ առաջին կիսամյակում աճը կազմել է 58 տոկոս, իսկ ծավալների առումով՝ 78 տոկոս»,-հավելել է նա: Ըստ Օսիպյանի, երկրի բանկային համակարգում աշխատակիցների քանակն աճել է 6,9 տոկոսով՝ կազմելով 10 754 մարդ, ինչպես նաև 2 տոկոսով ավելացել է բաժանմունքների թիվը՝ հասնելով 475-ի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |