Արթուր Բաղդասարյան. Անվտանգության տեսակետից Հայաստանը շատ հուսալի երկիր է![]() 14 սեպտեմբերի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հակաահաբեկչական գործողությունների իրականացման և անվտանգության տեսակետից Հայաստանը շատ հուսալի երկիր է, ինչն արտահայտված է նաև միջազգային փաստաթղթերում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Հայաստանն ընդգրկված է այն 40 երկրների ցանկում, որտեղ ԱՄՆ զբոսաշրջիկներին կարող է վտանգ սպառնալ: Նա մասնավորապես նշել է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հաշվետվությունները, որոնք պաշտոնապես հրապարակված փաստաթղթեր են, որտեղ նշված է Հայաստանի զգալի առաջընթացը ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ պայքարում: «Հայաստանը երբեք առնչություն չի ունեցել ահաբեկչության հետ և չի նշվել այդ առումով ոչ մի միջազգային հաշվետվության մեջ»,-ասել է ԱԱԽ քարտուղարը Բաղդասարյանը հավելել է նաև, որ, չնայած այս ամենին, Հայաստանում միշտ մեծ ուշադրություն է դարձվել ահաբեկչության դեմ պայքարին, երկրում գործում է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, կա Ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր, որտեղ ընդգրկված է 14 պետական մարմին: «Այդ իմաստով մենք մտահոգվելու պատճառ չունենք»,-նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |