Ադրբեջանցիները սպառնում են հեղել Սաֆարովին ազատ արձակելու դեմ մոսկովյան ցույցի մասնակիցների արյունը![]() 14 սեպտեմբերի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Այս րոպեներին Մոսկվայի Կրանսոպրեսնենսկայա զաստավա հրապարակում «Ուլիցա 1905 գոդա» մետրոյի կայարանի մոտ սկսվում է Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու դեմ բողոքի ցույցը: «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպությունը ցույցի անցկացումը համաձայնեցրել է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի այլ հայկական ՀԿ-ների հետ: Ցույցում հանդես կգան քաղաքական կուսակցությունների, խոշոր հասարակական միավորումների և Ռուսաստանի ազգային համայնքների ներկայացուցիչներ: Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից` Մոսվկայի ադրբեջանցիները մտադիր են սադրանք կազմակերպել հայկական կազմակերպությունների ցույցի ժամանակ: Մասնավորապես, Vesti.az կայքում հրապարակվել է «Այսօր Մոսկվայի կենտրոնը կարող է ներկվել հայ սադրիչների արյունով» հոդված, որում նշվում է. «Մոսկվայի իշխանությունները նախազգուշացվել են այն մասին, որ այսօրվա ցույցի ժամանակ ադրբեջանցիների և հայերի միջև կարող են բախումներ լինել: Իսկ այդ բախումները միանգամայն հավանական են, քանի որ Մոսկվայի ադրբեջանական երիտասարդությունը մտադիր չէ ձեռքերը ծալած նստել… Հայերի ցույցին ուշադիր կհետևեն մի քանի տասնյակ երիտասարդ ադրբեջանցիներ: Արդեն մի քանի օր մենք պատրաստվում ենք այսօրվա ցույցին: Մենք ադրբեջանական երիտասարդության խումբ ենք` կրթություն ստացած մոսկովյան բուհերում: Մեր տղաները (20-25 հոգի) կցրվեն «Կրանսոպրեսնենսկայա զաստավա» հրապարակով: Նրանք կհետևեն ցույցին, դրա մասնակիցների գործողություններին և ելույթներին: Եթե հայերը թույլ տան իրենց վիրավորել Ադրբեջանը կամ նրա ժողովրդին կամ, Աստված չարասցե, համարձակվեն այրել Ադրբեջանի դրոշը, ապա մենք իսկույն կմիջամտենք: Մենք արդեն նախազգուշացրել ենք հայ երիտասարդությանը, որ կողմնակի դիտորդներ չենք լինելու»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |