Արթուր Բաղդասարյանը Սաֆարովի գործով ԵԽ բանաձևի մասին. Աշխարհը կիսում է մեր մոտեցումները14 սեպտեմբերի 2012 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնաբանել է ԵԽ երեկվա բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին: Բաղդասարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Սաֆարովի գործով ընդունվել են 15 պաշտոնական հայտարարություններ և դրանք բոլորը եղել են միջազգային կառույցների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: «Երեկ կոչ է արվել չամփոփել արդյունքները և ևս մեկ անգամ արձանագրել, որ եվրոպական ու միջազգային հանրությունն անընդունելի են համարում ու դատապարտում այն, ինչ կատարվել է»,- նշել է նա: «Եվ դա մեզ համար շատ դրական փաստ է, որ աշխարհը կիսում է մեր մոտեցումները, քանի որ դա աննախադեպ հանցագործություն է և դրան հետևած գործընթացները` նույնպես»,- հավելել է ԱԱԽ քարտուղարը: Նրա խոսքով, շատ կարևոր է, որ նման հեղինակավոր միջազգային ատյանը, ինչպիսին Եվրախորհրդարանն է, միասնական դիրքորոշում ունի այս երևույթի նկատմամբ և մտահոգություն է հայտնում, որ դա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ շատ երկրների համար: Բաղդասարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հունգարիայի գործողությունները դատապարտելու գործընթացը կշարունակվի և տարբեր խորհրդարանական կառույցները կանդրադառնան այս հարցին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |