Մահացել է ճարտարապետ Արծվին Գրիգորյանը14 սեպտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան մահացել է հայտնի ճարտարապետ Արծվին Գրիգորյանը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ճարտարապետների միությունից: Արծվին Գրիգորյանը ծնվել է 1935թ մայիսի 25-ին` Թբիլիսիում: Նա ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը: Գրիգորյանը եղել է «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ, ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության քարտուղար և այլն: Նա եղել է Երևանի գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական հիմնավորման խմբի անդամ, Երևանյան լճի առափնյա զբոսայգու նախագծողը, Հրազդան գետի ձորում Երևանի հանգստի համաքաղաքային գոտու գլխավոր հատակագծի հեղինակն է: Նա հայտնի է եղել նաև որպես գեղանկարիչ: Նրա աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Փարիզում, Սեուլում, Մոսկվայում և այլ քաղաքներում: Հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկություն առայժմ չկա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |