Ա. Բաղդասարյան. Հայաստանն ու ԵՄ-ն արդեն 2013-ի ավարտին կմոտենան Ասոցացման մասին համաձայնագրի կնքմանը![]() 14 սեպտեմբերի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու ԵՄ-ն արդեն 2013-ի ավարտին կմոտենան Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, երեք օրա առաջ հրապարակվեց Հայաստան-ԵՄ նոր ճանապարհային քարտեզը, որտեղ ներկայացված են համատեղ գործողությունները: «Փաստաթղթում ընդհանուր առմամբ դրական են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, և մենք կարող ենք ընդհուպ մոտենալ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը արդեն 2013 թվականին»,-ասել է նա: 2010 հուլիսին Երևանում մեկնարկել են Հայաստան-ԵՄ Ասոցացման մասին բանակցությունները, որոնք պետք է փոխարինեն գործող Համաձայնությունը գործընկերության ու համագործակցության մասին: Հայաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրն ուղղված կլինի տարբեր ոլորտներում Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների խորացմանը, մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի հարցերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |