ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը կժամանի Հայաստան պաշտոնական այցով![]() 14 սեպտեմբերի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը 2012թ-ի սեպտեմբերի 18-19ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում, հայտնում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: Երևանում պետնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 2012-ին նշվում է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20 ամյակը, ուստի քննարկումների առարկան լինելու է երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շուրջ, ինչպես նաև տեսակետներ կփոխանակվեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |