Հենրիխ Մխիթարյան. Մենք կփորձենք ոչ միայն խնդիրներ ստեղծել Իտալիայի հավաքականի համար, այլ նաև հաղթել![]() 14 սեպտեմբերի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողներից մեկը` Հենրիխ Մխիթարյանը, ՈՒԵՖԱ-ին տված հարցազրույցում ասել է, որ հավաքականի խաղացողները միշտ փորձում են 100 տոկոսով հանդես գալ: «Յուրաքանչյուրը ցանկանում է համառորեն աշխատել և կատարելագործվել: Նրանք, ովքեր ավելի համառ են աշխատում, ավելի լավն են դառնում: Հայաստանում միշտ եղել է ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրություն, բայց եղել են փուլեր, երբ ոչ ոք չի հավատացել մեր հավաքականին: Հիմա մարդիկ հավատում են մեզ և մեծ հույսեր են կապում»,- ասել է ֆուտբոլիստը: Մխիթարյանը խոստովանել է, որ նրանք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի աշխարհի առաջնության ընտրական փուլի հոկտեմբերյան խաղում ոչ միայն խնդիրներ ստեղծեն իտալացիների համար, այլ նաև հաղթեն. «Չէ որ մենք հանդես ենք գալիս սեփական հարկի տակ մեր երկրպագուների առաջ: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք: Իմ կարծիքով, Իտալիան ցուցադրել է ամենատեսարժան ֆուտբոլը EURO-2012-ի դեբյուտից ի վեր: Սկսած առաջին խաղից` նրանք ցուցադրել են աչքի ընկնող խաղ, որի հետ ոչ ոք չէր կարող համեմատվել: Իտալացիներն արժանի կերպով են անցել եզրափակիչ: Եվ, չնայած եզրափակչում կրած 0:4 հաշվով պարտությանը, նրանք արժանի հակառակորդներ էին»: Կիսապաշտպանի խոսքով, Իտալիայի դեմ խաղը մեծ մարտահրավեր կլինի հայ ֆուտբոլիստների համար: «Եվ մենք լավ խաղ ենք ակնկալում: Մենք խաղում ենք մեր երկրի համար և անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք: Մենք չենք մտածում, թե ում կարող ենք հաղթել կամ պարտվել, մենք փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Հայաստանի հավաքականում շատ երիտասարդ խաղացողներ կան, նրանք հաղթանակի հասնելու մեծ հավակնություն ունեն: Մենք փորձում ենք աջակցել միմյանց, և եթե ինչ-որ մեկը սխալ է կատարում, ոչ ոք չի մեղադրում նրան»,- նշել է Մխիթարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |