Հունգարիայի հայկական ինքնավարությունը մամլո ասուլիս է հրավիրել ազդեցիկ լրատվամիջոցների համար

Հունգարիայի հայկական ինքնավարությունը մամլո ասուլիս է հրավիրել ազդեցիկ լրատվամիջոցների համար

PanARMENIAN.Net - Հունգարիայի հայկական ինքնավարությունը մամլո ասուլիս էր հրավիրել, որին ներկա էին Հունգարիայի բոլոր խոշոր և ազդեցիկ լրատվամիջոցները: Ասուլիսի նպատակն էր հերթական անգամ միջազգային հանրության ուշադրությունը սևեռել` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման, Բաքվում միջազգային իրավունքի մի շարք հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ ներում շնորհելու փաստի վրա:

ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության տեղեկացմամբ՝ ասուլիսին մասնակցում էին Հունգարիայի հայկական ինքնավարության նախագահ Սևան Սարգսյանը, փոխնախագահներ Նիկողոս Հակոբյանը և Ալեքս Ավանեսյանը: Մեղադրանքներ հնչեցին Հունգարիայի արդարադատության համակարգի և ողջ կառավարության հասցեին: Հայկական ինքնավարությունը շարունակելու է միջազգային հանրությանը սթափեցնող իր միջոցառումները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---