«Էրեբունի» թանգարանը միանում է Եվրոպական ժառանգության օրերին![]() 14 սեպտեմբերի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. սեպտեմբերի 29-ին Եվրոպական ժառանգության օրերին կմիանա «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով` ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը` հայտնաբերումից մինչ օրս: Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուներին կներկայացվեն 50-ականներին և այսօր հայտնաբերված գտածոներ, ինչպես նաև 10 թեմատիկ եռալեզու պաստառներ` Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի վերաբերյալ: Ցուցահանդեսի բացումը արգելոց-թանգարանում կնշանավորվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» եռալեզու տեղեկատվական նոր գրքույկի շնորհանդեսով: Միաժամանակ, կարևորելով հուշարձանների պահպանության բնագավառում առաջատար և հաջողված փորձի խթանումը, թանգարանի հիմնական ցուցասրահում շարժական էկրանի վրա անընդմեջ կցուցադրվի «Պահպանություն հանուն ապագայի» տեսաշարը` նվիրված մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միություն/Եվրոպա Նոստրա-2012 մրցանկաբաշխության 28 մրցանակակիր նախագծերին: Ցուցահանդեսը կգործի մինչև 2012թ. նոյեմբերի 29-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |