ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին է ներկայացրել Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը

ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին է ներկայացրել Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին պետքարտուղարի՝ սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձին, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ: ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրեց նաև հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը և ՀՀ դիքորոշումն այդ հարցի շուրջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---