Հայաստանի վարչապետը շնորհավորել է իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ![]() 14 սեպտեմբերի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կառավարության և անձամբ իր անունից Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծնդդյան օրվա կապակցությամբ: «Ի սրտե մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն և առողջություն: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Ռուսաստանի և ռուս ժողովրդի: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ուղղված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հետագա ինտեգրացիային, կհանգեցնեն շոշափելի արդյունքների՝ մեր երկու երկրների միջև առկա ռազմավարական համագործակցությանը հաղորդելով նոր բովան¬դակություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»,-ասվում է շնորհավորական ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |