ԱՄՆ-ում շրջանառության մեջ է դրվել Իրանի ադրբեջանցիների ինքնորոշման մասին բանաձևը

ԱՄՆ-ում շրջանառության մեջ է դրվել Իրանի ադրբեջանցիների ինքնորոշման մասին բանաձևը

PanARMENIAN.Net - «Ադրբեջանցի ժողովուրդը կիսված է երկու պետությունների` Ադրբեջանի և Իրանի, և ինքնիշխանության ու սեփական ինքնավար երկիրը ստեղծելու իրավունք ունի, եթե ցանկանա»,- ասվում է ամերիկյան կոնգրեսական Դեյն Ռորաբախերի բանաձևի նախագծում` ներկայացված սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում:

Փաստաթղթում ասվում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը պահպանել է իր ազգային, մշակութային և կրոնական ինքնությունը: Իրանում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված նահանգները Թեհրանի կողմից կոչվում են Արևելյան և Արևմտյան Ադրբեջան, ինչը հաստատում է, որ ադրբեջանցիները (աշխարհագրական առումով) բաժանված են»,- նշվում է փաստաթղթում:

Բանաձևի նախագծում նաև նշվում է, որ «պատմական Ադրբեջանը 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով բաժանվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև առանց ադրբեջանցիների համաձայնության: Ադրբեջանցի ժողովուրդը ներկա պահին կիսված է երկու մասի և ինքնորոշման իրավունք ունի»,- ասվում է նախագծում:

«Եթե ժողովուրդը չի ցանկանում, որպեսզի գտնվի Իրանի բռնապետության տակ, ապա մենք պետք է աջակցենք հանրաքվեի միջոցով սեփական ապագան որոշելու նրա իրավունքին»,- ասել է նա: «Ես կոչ եմ անում Իրանի կառավարությանն ադրբեջանական բնակչությանը հնարավորություն տալ հանրաքվե անցկացնել իրենց ապագա պետությունը որոշելու համար»,- ասել է կոնգրեսականը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---