Փողը պատվից թանկ է. Կիրկորովը համերգ կտա Բաքվում14 սեպտեմբերի 2012 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Բաքվի Հեյդար Ալիևի անվան պալատում տեղի կունենա ռուսական էստրադայի «արքա» Ֆիլիպ Կիրկորովի առաջին մենահամերգը: Ինչպես հայտնում է ադրբեջանական 1news.az-ը, Հեյդար Ալիևի անվան պալատի Facebook-յան էջի վրա հղումով, Կիրկորովը հանդես կգա Բաքվում նոյեմբերի 9-ին 3D Show ծրագրով: Դա կլինի Կիրկորովի առաջին մենահամերգը Բաքվում: Նա մասնակցել է Բաքվում Իգոր Կրուտոյի հոբելյանին նվիրված ռուսաստանցի աստղերի համերգին: Բուլղարահայ Բեդրոս Կիրկորովի որդու՝ Ֆիլիպ Կիրկորովի համերգը Բաքվում կկայանա այն ժամանակ, երբ ողջ աշխարհի հայությունը վրդովված է հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարած և ցմհա ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնմամբ ու ներմամբ: Ընդհանրապես, հայազգի Կիրկորովը վաղուց է հայտնի Ադրբեջանի հանդեպ իր սիրով, ինչի համար գործնականում անցանկալի անձ է դարձել Հայաստանում: Սակայն, փողը, հավանաբար, ազգային արժանապատվությունից ու պատվից վեր է: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |