ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՈՒՂՂԱԿԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղղակի երկաթուղային հաղորդակցության նախագիծը մշակման փուլում է, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: «Ես կարծում եմ, որ շահագրգիռ անձինք ու երկրները կարող են ազդել այդ նախագծի վրա», - նշել է Վ.Ռուշայլոն` ավելացնելով, որ նմանօրինակ նախագծերն իրականացվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա: Սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել մերձավոր գործընկերների, այդ թվում նաեւ հարեւանների դիրքորոշումներն ու շահերը, ընդգծել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---