Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է աթլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին![]() 14 սեպտեմբերի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեմտեմբերի 14-ին, ընդունել է աթլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին, որոնք Հայաստանում են գտնվում անվանի թեթևաթլետ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին ներկա գտնվելու նպատակով: Նրանց թվում էին Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ամսալեմը, Եվրոպայի աթլետների միության փոխնախագահ Կարել Փիլնին և Հունաստանի սիրողական աթլետիկայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պանագիոտիս Դիմակոսը: Ողջունելով հյուրերին, նախարարը կարևորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանի աթլետների մարզական պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ: “Համագործակցությունը տարբեր երկրների ֆեդերացիաների հետ սերտանում է նաև առանձին մարզիկների միջև ձևավորված անձնական կապերի շնորհիվ: Այդպիսի մարզիկ է մեր անվանի աթլետ Ռոբերտ Էմմիյանը, ով նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նրա կողմից կատարվող աշխատանքները տեսանելի են բոլորին”,- նշել է նախարարը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել Ռոստոմյանին ընդունելության համար և փաստել, որ նկատելի է Հայաստանի կառավարության հոգատար վերաբերմունքը ոլորտի նկատմամբ, ինչը հետադագում ևս տալու է իր դրական արդյունքները: Սեպտեմբերի 15-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |