Երևանի գլխավոր ճարտարապետ. Աֆրիկյանների տունը խոչընդոտում է Տերյան փողոցի մայթի ընդլայնմանը![]() 14 սեպտեմբերի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Մի քանի օրից պատրաստ կլինի «Հին Երևան» նախագիծը: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Երևանում ապամոնտաժվող և մշակութային արժեք ներկայացնող կառույցները կվերականգնվեն «Հին Երևան» նախագծի շրջանակներում: «Նախագծի շրջանակներում է նախատեսվում ապամոնտաժել նաև Աֆրիկյանների տունը Տերյան փողոցում: Քաղաքաշինական նախագծի համաձայն` Տերյան փողոցը պետք է շարունակվի և միանա Զաքյան փողոցին: Դրա հետ մեկտեղ փողոցի մայթերը պետք է ընդլայնվեն, իսկ Աֆրիկյանների տունը խոչընդոտում է այդ աշխատանքներին»,- նշեց նա` հույս հայտնելով, որ Աֆրիկյանների ապամոնտաժման հետ մեկտեղ կմեկնարկեն «Հին Երևան» նախագծի շինարարական աշխատանքները, և տունը կվերականգնվի Հին Երևանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |