Սերգո Կարապետյան. Հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում մեծ հեռանկարներ ունեն![]() 14 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին, վերջինիս խնդրանքով: Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում մեծ հեռանկարներ ունեն:: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Չանչունը նախ գոհունակությամբ նշեց, որ ընթացիկ տարին առատ տարի է Հայաստանի գյուղատնտեսության համար, և դա նկատելի է, այնուհետև խնդրեց որոշակի տեղեկատվություն` երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների և ոլորտների մասին: Նախարար Սերգո Կարապետյանը` որպես համագործակցության կոնկրետ ուղղություններ առանձնացրեց գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում առևտրային հարաբերությունների զարգացումը, տրակտորների և գյուղատնտեսական գործիքների Հայաստան այլընտրանքային ֆինանսավորմամբ ներկրելու հնարավորության ուսումնասիրությունը, ՉԺՀ գործարարների ներդրումներով Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, չինական տեխնոլոգիական սարքավորումների և հոսքագծերի մասին հայ գործարարներին տեղեկատվությամբ ապահովելը, բուսաբուծության, կենսատեխնոլոգիաների, հողագործության , պտղաբուծության, անասնաբուծության և շերամաբուծության բնագավառներում երկու երկրների գիտնականների փորձի համատեղումը, ինչպես նաև գյուղացիական կոպերատիվների և ապահովագրական համակարգերի ստեղծման, և հատկապես, գյուղքատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման չինական փորձի ուսումնասիրումը: Դեսպան Չանչունը պատրաստակամություն հայտնեց բարձրացված հարցերի վերաբերյալ բավարար տեղեկատվություն ներկայացնել ՉԺՀ գյուղատնտեսության նախարարությանը և փոխանցեց ՉԺՀ գյուղատնտեսության նախարարի հրավերը Սերգո Կարապետյանին պաշտոնական այցով Չինաստան այցելու մասին, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |