Սուդանում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները գրոհի են ենթարկվել

Սուդանում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները գրոհի են ենթարկվել

PanARMENIAN.Net - Հարյուրավոր ցուցզարարներ Սուդանի մայրաքաղաք Հարթումում գրոհել են միանգամից երեք դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ, ցուցարարները գրոհում են ԱՄՆ, Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատները:

Ոստիկանության ուժերը կիրառում են արցունքաբեր գազով նռնակներ, որպեսզի ցրեն կատաղած ամբոխը: Ցուցարարները դիվանագիտական ներկայացուցչությունների վրա քարեր են նետում:

Արաբական մի շարք երկրներում բողոքի և բռնության նմանատիպ ակցիաների պատճառը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն է, որով վիրավորանք է հասցվում մահմեդականների կրոնական զգացմունքներին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---