Պարզվում է, որ գունավոր կինոն 110 տարվա պատմություն ունի (վիդեո)

Պարզվում է, որ գունավոր կինոն 110 տարվա պատմություն ունի

PanARMENIAN.Net - Բրիտանական Ազգային մեդիա թանգարանում 74 տարի գունավոր կինոժապավեն է պահվել: Արխիվում ֆիլմը հայտնաբերելուց հետո կինեմատոգրաֆիայի կուրատոր Մայքլ Հարվին աշխատել է արխիվային ֆիլմերի փորձագետներ Բրայան Փրիչարդի և Դևիդ Քլիվլենդի հետ: Համատեղ ուժերով նրանց հաջողվել է դիտել ակնհայտ գունավոր տեսաժապավենի կտորները, որոնք պատկերում են լուսանկարչի երեխաներին, թութակ և այլ գունավոր տեսարաններ:

Ինչպես նշել է թանգարանի արխիվով զբաղվող Դևիդ Քլիվլենդը, համարվում էր, որ դա լուսանկարների ժապավեն է: « Բայց բանից պարզվեց, որ դա տեսագրություն է: Պարզապես մինչ այժմ մենք չունեինք միջոցներ, որպեսզի կարողանայինք դիջիթալ տարբերակի վերածել այն և տեսնել, թե դա ինչ է: Հիմա մենք ունենք այդ տեխնիկական հնարավորությունները և հայտնաբերեցինք, որ սա ոչ թե լուսանկարներ են, այլ տեսագրություններ, որոնք 110 տարեկան են,- պատմել է նա:- Հետաքրքիրն այն է, որ ֆիլմը սև-սպիտակ չէ, այն գունավոր է»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---