Բարբարոսները պղծել են Լիբանանի հայկական եկեղեցին

Բարբարոսները պղծել են Լիբանանի հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Լիբանանյան Զալքայում հայկական կաթոլիկ համայնքի Սուրբ Խաչ տաճարում բարբարոսություն է իրականացվել, հաղորդում է Սեդմիցա.Ru-ն` հղելով L'Orient-Le Jour-ը: Չորեքշաբթի օրը` գիշերը, տաճարում կոտրել են սուրբ Ռիտայի արձանը, ոչնչացրել որոշ սրբապատկերներ, կողոպտել քարտուղարությունը:

Եկեղեցու քահանա Նարեկ Լուիզյանը, ով առաջինն է հայտնաբերել բարբարոսության հետևանքները, հայց է ներկայացրել ոստիկանություն: Նա չի բացառում, որ տաճարի պղծումը կապված է Հռոմի Բենեդիկտոս XVI Պապի` Լիբանան կատարելիք այցի հետ: Այցը սկսվել է այսօր և կտևի մինչև սեպտեմբերի 16: Քահանան հիշեցրել է, որ հարձակումը գործվել է Խաչի տոնի նախօրեին, ինչը կարող է վկայել այն մասին, որ տաճարը պղծել է իսլամիստների խումբը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---