ԱՄՆ-ն և ևս 30 դաշնակիցներ պատրաստվում են Պարսից ծոցում աննախադեպ զորվարժություններ իրականացնել

ԱՄՆ-ն և ևս 30 դաշնակիցներ պատրաստվում են Պարսից ծոցում աննախադեպ զորվարժություններ իրականացնել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և ևս 30 դաշնակից պետություններ պատրաստվում են Պարսից ծոցում չտեսնված ծավալների զորվարժություններ իրականացնել: Պաշտոնապես զորավարժությունների նպատակն է ծոցը ականներից մաքրելու համատեղ գործողությունների մշակումը: Ամերիկյան նավատորմը հայտարարել է, որ «զորավարժություններն ուղղված չեն կոնկրետ որևէ երկրի դեմ»:

Չնայած դրան, զորավարժություններն ընկալվում են որպես Թեհրանի դեմ ուղղված բաց մարտահրավեր, որը բազմիցս նախազգուշացրել է, որ հակամարտության դեպքում ականապատելու է Օրմուզի նեղուցը:

Զորավարժությունները կսկսվեն հաջորդ շաբաթ: Դրանց կմասնակցեն Ֆրանսիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Հորդանանը, Բրիտանիան և այլ երկրներ: Դրանք կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---