Վերջին 8 ամիսների ընթացքում արձանագրվել է 1521 ճանապարհատրանսպորտային պատահար

Վերջին 8 ամիսների  ընթացքում  արձանագրվել է    1521 ճանապարհատրանսպորտային պատահար

PanARMENIAN.Net - 2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 1521 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 176 մարդ զոհվել է, 2236-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1367 պատահար, ինչի հետևանքով 183 մարդ զոհվել է, 2025-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի հետևանքով 50 մարդ զոհվել է, 434-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի հետևանքով 63 մարդ զոհվել է, 460-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---