Այսօր բացվեց Դուդուկի համահայկական փառատոնը![]() 14 սեպտեմբերի 2012 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացավ Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա նշեց, որ դուդուկի այս փառատոնն իր տեսակի մեջ բացառիկ է: Սեպտեմբերի 14-18-ն անցկացվող փառատոնն առաջին անգամ Հայրենիքում համախմբել է Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող հայ դուդուկահարներին, որոնք Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով: Այս աննախադեպ մշակութային իրադարձությանն իր ուրախության և շնորհավորանքի խոսքն էր հղել նաև աշխարհառչակ դուդուկահար, մաեստրո Ջիվան Գասպարյանը : Այնուհետև ցուցադրվեց վավերագրական ֆիլմ հայկական ծիրանափողի մասին: Միջոցառման ավարտին հնչեցին կատարումներ Սփյուռքից ժամանած հայազգի դուդուկահարների կատարմամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |