Ադրբեջանը, որը մարդասպանի հերոս է դարձրել, չի հասկանում, թե ինչու դա դուր չի եկել Եվրախորհրդարանին

Ադրբեջանը, որը մարդասպանի հերոս է դարձրել, չի հասկանում, թե ինչու դա դուր չի եկել Եվրախորհրդարանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքական կուսկացությունները կարծում են, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը «օբյեկտիվ չէ և հանդիսանում է աշխարհում կրկնակի ստանդարտների քաղաքականության կիրառման ապացույց»: Այս մասին ասվում է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության շտաբում կայացած «կլոր սեղանի» արդյունքում Ադրբեջանի տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ընդունված դիմումում` ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձևի, որն ընդունվել է Ռամիլ Սաֆարովի ներման հետ կապված:

«Այս դիմումի տակ ստորագրած կուսակցությունները, անկախ քաղաքական հայացքներից, ևս մեկ անգամ իրենց կտրուկ և միանշանակ բողոքն են արտահայտում Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին և փաստաթղթում արտացոլված ոչ օբյեկտիվ փաստերը գնահատում որպես կրկնակի ստանդարտների քաղաքականության ցուցադրում»,-ասվում է դիմումում:

Նախօրեին Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ մասնավորապես ասվում է . «Եվրախորհրդարանը 1. Ընդգծում է օրենքի գերակայությունը և ընդունված պարտավորվածությունները հարգելը, 2. Քաննադատում է Ադրբեջանի նախագահի` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը, որը դատապարտվել էր ԵՄ անդամ-պետության արդարադատությամբ: Այս որոշումը կարող է նպաստել երկու պետությունների միջև լարվածության էսկալացիային և մեծացնել երկրների միջև առկա անդունդը: Անհանգստացած է այն փաստով, որ այս գործողությունները սպառնում են բոլոր այն գործընթացներին, որոնք ուղղված են հաշտությանը և տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, 3. Կարծում է, որ թեև Ադրբեջանի նախագահի` Սաֆարովին ներելու որոշումը համապատասխանում է դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիային, սակայն հակասում է միջազգային համաձայնության ոգուն, որը մշակվել է նրա համար, որպեսզի մի երկրում պատիժը կրող դատապարտյալին հնարավորություն տրվի շարունակել այն կրել մեկ այլ պետության տարածքում, 4. Համարում է նախագահի` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը դիվանագիտական երաշխիքների խախտում, որոնք տրվել են Ադրբեջանի կողմից Հունգարիայի հետ արտահանձնման վերաբերյալ բանակցությունների ընթացքում, 5. Քննադատում է Ադրբեջանում Սաֆարովին իբրև հերոս ընդունելը, նրա կոչումը բարձրացնելը, 8 տարվա աշխատավարձ և բնակարան շնորհելը, և անհանգստացած է նրանով, թե ինչ օրինակ սա կարող է ծառայել գալիք սերունդների համար, 6. Կարծում է, որ Ադրբեջանում և Հայաստանում առկա դժգոհությունները ղարաբաղյան գործընթացում որևէ էական առաջընթացի բացցակայության վերաբերյալ, չեն կարող արդարացնել վրեժխնդիր քայլերը, կամ անտեղի սադրանքրեը, որոնք էլ ավելի կլարեն այնպես էլ փխրուն իրավիճակը, 7. Իր աջակցությունն է արտահայտում եվրոպական տարբեր կառույցների ջանքերին` ուղղված լարվածության նվազմանը և տարածաշրջանում խաղաղության ապահովմանըկ, 8. Իր աջակցություն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որոնք նպատակ ունեն ղարաբաղյան գործընթացում շոշափելի առաջընթաց գրանցելու և երկարատև և բազմակողմանի կարգավորման հասնելու` միջազգային իրավունքին համապատասխան, 9. Պնդում է, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ դեր ստանձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, 10. Հաստատում է իր դիրքորոշումը, որ Ասսոցիացիայի վերաբերյալ համաձայնագիրը, որի շուրջ այժմ բանակցում են ԵՄ-ն ու Ադրբեջանը, պետք է ներառի դրույթներ և չափանիշներ օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման վերաբերյալ, 11. Քննադատում է ահաբեկչության և դրա կիրառման սպառնալիքի բոլոր ձևերը, 12. Հանձնարարում է իր ներկայացուցչին փոխանցել այս բանաձևը Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը, Եվրահանձնաժողովին, Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---