«Ժողովուրդ».Վարչապետը Ստեփանակերտն «իրենով» է արել![]() 15 սեպտեմբերի 2012 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Նորանշանակ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ արցախցիների զգալի մասը հիասթափված է այս նշանակումից: Ստեփանակերտում հույս ունեին, որ Բ. Սահակյանը կրկին ընտրվելու դեպքում «կազատվի» Հարությունյանից, քանի որ վարչապետն ամբողջ Ստեփանակերտն «իրենով» է արել: Նրան են պատկանում Ստեփանակերտի շատ հայտնի կառույցներ, սրճարաններ ու հյուրանոցներ: Արցախցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել են, որ Հարությունյանն իր պաշտոնավարման տարիներին զբաղվել է բացառապես իր բիզնեսի ընդլայնմամբ: Բայց քանի որ այդ ամենն արել է Բ. Սահակյանի իմացությամբ, վերջինս որոշել է կրկին նույն վարչապետին նշանակել, որպեսզի շարունակեն իրենց հին ու բարի «ավանդույթները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |