«ՉԻ». Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը գնում է թոշակի![]() 15 սեպտեմբերի 2012 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Թերթը գորւմ է, որ մոտ օրերս ոստիկանության համակարգը կլքի Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:«Հանրահավաքային պայքարի մասնակիցները Մելքոնյանին կնքել են «Բազազ» մականվամբ` հաշվի առնելով նրա` հասարակական կարգի պահպանության ժամանակ ցուցաբերած վարքը: Ռոբերտ Մելքոնյանի 60-ամյակը լրացավ այս տարվա հուլիսի 29-ին, և օրենքով նա այլևս չի կարող մնալ իր պաշտոնում, որովհետև անցնում է թոշակի: Ռոբերտ Մելքոնյանի առաջին քննադատներից մեկն էլ մենք ենք եղել, բազմաթիվ իրավիճակներում չենք ընկալել նրա պահվածքի կոպտությունն ու վերադասին ծառայելու անձնուրացությունը: Բոլորովին վերջերս Մելքոնյանը համալրել է ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի ցանկը, և ֆեյսբուքյան հասարակությունը Մելքոնյանին ճանաչեց բոլորովին այլ կողմից: Տարօրինակ է, բայց փաստ' Մելքոնյանը տառաճանաչ է, գրագետ, կարողանում է հետաքրքիր ստատուսներով ակտիվացնել ֆեյսբուքահայությսւնը, բացի այդ էլ բազմաթիվ քննարկումներում ՀՀ արժանապատիվ քաղաքացու դիրքերից է հանդես գալիս», - գրում է թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |