Սեյրան Օհանյան. ՀԱՊԿ ԱԱՀՈւ լուրջ տարածաշրջանային ուժ է և կարող է չեզոքացնել պոտենցիալ սպառնալիքը 15 սեպտեմբերի 2012 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Ինչպես բացման խոսքում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զորավարժություններն անց են կացվում ըստ ՀԱՊԿ 2012թ. մարտական պատրաստության պլանի: Ըստ նրա, զորավարժությունները կոչված են զորավարժարան դառնալու ԱԱՀՈւ ուժերի ու միջոցների ձևավորման համար, որոնք այս պահի դրությամբ կազմում են 20 հազար հոգի: «ԱԱՀՈւ-ն արդեն իսկ լուրջ տարածաշրջանային ուժ է և կարող է չեզոքացնել պոտենցիալ սպառնալիքը»,-ասել է նա: Պաշտպանության նախարարը հավելել է, որ վեց պետությունների՝ Հայաստանի, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերը պատրաստ են համընդհանուր ուժերով դիմակայել այդ երկրների առջև ծառացած մարտահրավերներին: Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ զորավարժությունները կանցնեն բարձր մակարդակով և կհաջողվի կատարել դրված բոլոր առաջադրանքները: Իր հերթին ՀԱՊԿ միավորված շտաբի վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը նշեց, որ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները նշանակալի իրադարձություն են ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ Հայաստանի համար: «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հինավուրց հայկական հողում մեզ ցուցաբերած հյուրընկալության համար»,-ասել է նա: Զորավարժությունները կընթանան սեպտեմբերի 15-19 «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |