Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերում ԱՄՆ մարզիկների կրած դրոշները նվիրել են Օբամային![]() 15 սեպտեմբերի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերում ԱՄՆ մարզիկների կրած ԱՄՆ ազգային դրոշները որպես հիշատակ հանձնվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: ԱՄՆ դրոշը նախագահին են հանձնել դրոշակակիրները՝ սուսերամարտիկ Մարիել Զագունիսը և Պարալիմպիկ խաղերի դրոշակակիր լողորդ Բրեդ Սնայդերը: Ելույթ ունենալով Սպիտակ տան մոտ օլիմպիականների առջև Օբաման անվանել է նրանց «ԱՄՆ լավագույն դեսպաններն արտերկրում, որոնց կարելի է միայն պատկերացնել»: Նա խոստովանել է, որ ջանացել է հետևել որքան հնարավոր է շատ մրցումների և նախանձում է իր տիկնոջը՝ Միշելին, որը եղել է Լոնդոնի Օլիմպիադայում որպես ԱՄՆ պատվիրակության ղեկավար: Նախագահի հետ հանդիպման էին հրավիրվել մոտ 400 մարզիկներ, շատերը եկել էին օլիմպիական պարգևներով: ԱՄՆ հավաքականը նվաճել է 104 մեդալ, այդ թվում 46 ոսկե: Հանդիպմանը ներկա էին նաև Միշել Օբաման և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |