Սիդնեյում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելով ցուցարարներին ԱՄՆ հյուպատոսության մոտ![]() 15 սեպտեմբերի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Սիդնեյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու համար ագրեսիվ տրամադրված ցուցարարներին ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Իսլամ դավանող մոտ 1000 ցուցարարներ իրենց բողոքն էին հայտնում Մուհամմեդ մարգարեին անպատեհ ձևով ներկայացնող «Մահմեդականների անմեղությունը» սիրողական սկանդալային ֆիլմի դեմ, որը նկարահանվել է ԱՄՆ-ում և հայտնվել համացանցում: Ցուցարարները կրում էին արաբերեն ու անգլերեն լեզուներով պաստառներ՝ «Կտրեք նրանց գլուխները, ովքեր վիրավորում են մարգարեին», «Մեր մեռյալները դրախտում են, իսկ ձերը՝ դժոխքում» գրառումներով: Ըստ նախնական տեղեկությունների, ոստիկանների թվում վիրավորներ կան: Տրանսպորտի երթևեկությունը դադարեցված է, ոստիկանների պարեկությունն ուժեղացված, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |