Հարցաքննության է կանչվել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի նկարահանող խմբի մասնակիցը

Հարցաքննության է կանչվել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի նկարահանող խմբի մասնակիցը

PanARMENIAN.Net - Հարցաքննության է կանչվել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի նկարահանող խմբի մասնակից Նակուլա Բասիլի Նակուլան՝ խարդախության համար դատվածության փորձաշրջանը խախտելու մեղադրանքով:

Նակուլային, որը նաև ԱՄՆ ղպտի քրիստոնյաների կազմակերպության անդամ է, հաջողվել է հայտնաբերել AP լրագրողներին լրագրողական հետաքննության արդյունքում:

Ըստ «Ռոյթերս» գործակալության, Նակուլան ձեռնաշղթաներ չի կրում է և «կամավոր է» շփվել իրավապահների հետ: Արդյոք նրա հարցաքննությունը կապված է ֆիլմի նկարահանումների հետ չի ասվում:

Նկարահանող խումբը հայտարարել է, թե պրոդյուսերները օգտագործել են իրենց՝ իրական մտադրությունների մասին ոչինչ չհայտնելով: Ինչպես արդեն հայտնի է, անգլերեն ձայնագրությունը տեղադրվել է արդեն ֆիլմի ավարտից հետո և չի համընկնում սկզբնական սցենարի հետ: Ֆիլմի ռեժիսորն է ոմն Սեմ Բեյսիլը, սակայն ով է թաքնվում այդ անվան տակ մինչ օրս հայտնի չէ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---