Հայ դեռահասներն աշխարհում բոլորից շատ են հեռուստացույց դիտում

Հայ դեռահասներն աշխարհում բոլորից շատ են հեռուստացույց դիտում

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է տվյալներն այն մասին, թե տարբեր երկրների դեռահասներն որքան ժամանակ են անցկացնում հեռուստաէկրանների մոտ: Պարզվում է, որ իսրայելցի ու հայ երեխաները էկրանի մոտ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրենց հասակակիցները զարգացած երկրներից, հայտնում է «Mama.ua»-ն:

Իսրայելցի դպրոցականներից առաջ են անցել միայն հայ դեռահասները: Հայ դպրոցականների 36 տոկոսը, ինչպես պարզվել է, օրական 4 ժամից ավելի է անցկացնում հեռուստաէկրանի առջև: Իսրայելցիների մոտ այդ թիվը կազմում է 35, 9 տոկոս: Երրորդ տեղում է Ռումինիան:

Իսկ Ինտերնետում անցկացրած ժամանակի առումով այստեղ բացարձակ չեմպիոններ են պատանի իսրայելցիները: 10-16 տարեկան իսրայելցիների մոտ 30 տոկոսը համացանցում է անցկացնում 4 ժամից ավելի օրական: Երկրորդ տեղում է Ռումինիան, երրորդում՝ Մակեդոնիան: Շվեյցարիայում այդ ցուցանիշն ընդամենը 3,8 տոկոս է:

Նման արդյունքները պետք է մտահոգեն ծնողներին ու մասնագետներին:

Ըստ գիտնականների, արձակուրդների ժամանակ փաստորեն հենց հեռուստացույցն ու ինտերնետն են դառնում իսրայելցի դեռահասների հիմնական զբաղմունքը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---